Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրին միացման գործընթացը մինչեւ հուլիսի 1-ը կավարտվի: ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ, հայտարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հիմնական ուղղությունների ու մայրոէկոնոմիկայի հարցերով նախարար Տատյանա Վալովայան է հնչեցրել:
«Հայաստանում բարեկարգ շուկայական կառույց է գործում, երկրի տնտեսությունը Մաքսային միության երկրների տնտեսությունների հետ փոխլրացվող է», - նկատել է Տատյանա Վալովայան:
Անդրադառնալով Ղրղըզստանի միավորման հեռանկարներին, նախարարը նշել է, որ այդ երկրի` դեռեւս Մաքսային միությանը անդամագրման ճանապարհային քարտեզն է իրականացվում, մինչ Հայաստանն անմիջապես ԵԱՏՄ-ին է միավորվելու:
«Ղրղըզստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, եւ շատ կարեւոր է, որ արդյունքում անօրինական ապրանքների ընդհանուր շուկա ներմուծման ռիսկեր չառաջանան», - նշել է Վալովայան` հավելելով, որ հեռանկարում Ղրղըզստանի` ԵԱՄԿ-ին միավորման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ եւս կան:
Բացի այդ, նախարարը, որպես միավորման հաջորդ թեկնածու, Տաջիկստանն է անվանել:




























