Այսպես գործելով խորհրդարանական փոքրամասնությունը ոչնչի չի հասնի: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների առաջին ընթերցմամբ ընդունումից հետո մնացած 5 խմբակցությունների (ԲՀԿ« ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր») կողմից նիստերի բոյկոտումը:

Սահակյանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանական փոքրամասնությունները պատրաստ չեն քննարկմումներին եւ փաստարկներ չունեն: «Այն ամենը, ինչ դուք կարողացաք անել՝ խորհրդարանի նիստերին խոչընդոտելն էր: Հարգելի ընկերներ, այսպես դուք երբեք ոչնչի չեք հասնի: Կոչ եմ անում ձեզ կառուցողական դաշտում աշխատել, քանի որ մենք խորհրդարանի աշխատանքն ապահովելու համար ունենք եւ բացարձակ, եւ քանակական մեծամասնություն», - հայտարարեց Սահակյանը: