Հայաստանի խորհրդարանում սկսվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Օրինագիծը ներկայացնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը: Դահլիճում ներկա են միայն Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները:
Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ուժերը («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀ) մի քանի անգամ նոր օրինագծի դեմ են հանդես եկել՝ պատճառաբանելով, որ այդ փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: Մասնավորապես, քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից:





























