Շոտլանդիայի թագավորական բանկը սպասարկել է աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի իրավապահ մարմիններին:
Թերթի տվյալներով՝ Գերմանիայի մաքսային ծառայությունը դեռ անցյալ տարի առգրավել էր ւ Շոտլանդիայի Թագավորական բանկի նախկին ստորաբաժանման փաստթղթերով լի երկու բեռնարկղ: Ստացված տվյալների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո պարզվել էր, որ ֆինանսական կազմակերպության հաճախորդների թվում էին նաեւ բեն Լադենի ընտանիքի անդամները:
Շոտլանտիայի թագավորական բանկը շտապել է հերքել լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը: «Մենք երբեք չենք զբաղվել Ուսամա բեն Լադենի, ինչպես նաեւ նրա հարազատների ֆինանսներով», - ասվում է ֆինանսական կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում:
Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ ահաբեկչի հարազատների շարքում կան նաեւ շատ հարգելի գործարարները: Այսպես, օրինակ, նրանցից մեկը Սաուդյան Արաբիայի խոշորագույն Saudi Binladen Group շինարարական կազմակերության սեփականատերն է, հաղորդում է Газета.Ру-ն:
«Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար բեն Լադենը սպանվել էր 2011թ. մայիսի 2-ի լույս գիշերը ԱՄն-ի հատուկ ծառայության գործողության արդյունքում, Պակիտստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Աբբոտաբաթ քաղաքում:




























