Գաբալայում ընթանում է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 5-րդ գործարար համաժողովի, որի ընթացքում համաժողովի մասնակիցների համար ընթերցվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղերձները, փոխանցում է  Haqqin.az-ը:

Իր ուղերձում Իլհամ Ալիեւը կարեւորել է համաժողովը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության համար: Նախագահն ընդգծել է հարաբերությունների ընդլայնումը Ռուսաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանների միջեւ եւ նշել, որ պաշտոնական Բաքուն դրան մեծ նշանակություն է տալիս: Իլհամ Ալիեւը նաեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի  միջեւ հարաբերությունների խորացման հույս է հայտնել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում ընդգծվում է, որ միջտարածաշրջանային կապերը Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են: Ըստ Պուտինի` Գաբալայի համաժողովը լավ հարթակ է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սերտ համագործակացության համար: