Հայաստանի դատախազության աշխատակիցներից որեւէ մեկը չի հրաժարվել մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այդ մասին հունիսի 25-ի մամուլի ասուլիսին հայտարարեց Գեւորգ Կոսդանյանը:

Նման դիմումներ կստացվեն, թե ոչ՝ դատախազը չգիտի: Նշենք, որ հարցը պայմանավորված էր մի շատ նուրբ հանգամանքով՝ պետական հաստատությունների աշխատակիցներին ոչ պաշտոնապես պարտադրում են «կամավոր» մասնակցել նոր համակարգին:

Հարցին, թե Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքները որոշակիորեն ուղղվել են, գլխավոր դատախազը նշեց, որ իր համար սկզբունքային տարբերություն չկա, թե ձայների ինչ քանակով է ինքն ընտրվել. «Կարեւոր ձայների անհրաժեշտ թվաքանակի լինել-չլինելն է»: Եթե ինչ որ մեկն ասում է, որ դրանք կեղծվել են, հարց է ծագում՝ ո՞ւմ էր դա պետք. զրոյական տրամաբանություն», - եզրափակեց Կոստանյանը: