ՌԴ Պետդումայի պատգամավորներն առաջարկել են Մաքսային միությունում արգելել անորակ արմավենու յուղով պատրաստված սննդամթերքի արտադրությունը: Համապատասխան նամակ է ուղարկվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա: Ռուս պատգամավորները վստահ են, որ այդ յուղը առողջության համար վնասակար է, գրում է «Իզվեստիան»:
Նախաձեռնության հեղինակ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Մարիա Կոժեվնիկովայի խոսքով՝ այդ յուղը ցիստեռներոց են տեղափոխում՝ չժանգոտող պողպատից հատուկ տարաների փոխարեն, ինչը մեծացնում է ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկը»,- պնդում է պատգամավորը:
Արմավենու յուղը հիմնականում օգտագործվում է կաթնային արտադրանքի եւ հրուշակեղենի արտադրությունում: Որոշ արտադրողներ այն նույնիսկ մանկական կերերում են կիրառում:



























