ՀՀ կառավարությունը ցանկանում է ստեղծել Արարատյան դաշտում ջրի վերահսկողության առցանց համակարգ: Համակարգը հաստատվել է կառավարության հունիսի 26-ի նիստում: Բնապահպանության նախարարությանը հանձնարարվել է բանակցություններ վարել հավանական դոնորների հետ՝ ծրագիրը մշակելու եւ իրականացնելու համար:
Կենտրոնացված համակարգը պետք է ապահովի Արարատյան դաշտի արտեզյան հորերի եւ ջրամբարների ջրառի հաշվառումը: Տվյալները մուտքագրվելու են Պետական ջրային կադաստրում:
Հիշեցնենք, 2013 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահն Արարատյան դաշտում ժողով էր անցկացրել արտեզյան հորերը պահպանելու վերաբերյալ, որոնք վերջին տարիներին մշտապես նվազում են: Վերջին ամիսներին փակվել են մի քանի ապօրինի հորեր:





























