Հայաստանում սելեկցիայի բացակայության պատճառով մրգերի եւ բանջարեղենի գները տատանվում են: Հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով սեզոնային որոշ մրգերի եւ բանջարեղենի գների աճը՝ հայտարարեց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Խորհրդային տարիներին գոյություն ունեցող սելեկցիոն հետազոտություններն աշխատում էին կարկուտի, ցրտահարության, վնասարարների դեմ: Հիմա, երբ այդ համակարգն անկում է ապրում, ֆերմերները ստիպված են լինում դիմացկուն տեսակներ ձեռք բերել: Այդ պատճառով ցանկացած բան՝ կարկուտ, երաշխ եւ այլն, վտանգում է բերքը: Իսկ այդ նշանակում է, որ աճում է նրա գինը, որը հաջողվել է աճեցնել, ինչպես եղավ այս տարի, կարկուտից եւ ցրտահարությունից հետո»,- ընդգծեց Պողոսյանը:
Նշենք, որ Խաղողագործության եւ գինեգործության գիտահետազոտական ինստիտուտի սելեկցիոն հողերը, ինչպես նաեւ Լենինականի սելեկցիոն կայանը 1990-ականներին գրեթե ամբողջությամբ սեփականաշնորհվել են:


























