Մայթերից շուկա անցումը մրգերն ու բանջարեղենը չեն թանկացնում: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողներին հայտարարել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշեց, որ մինչեւ փողոցային առեւտուրն արգելելը, նույնպես գումար էին վճարում տեղի համար՝ չլինի շուկայի տնօրենին, այլ ոստիկաններին կամ համայնքային աշխատողներին, ոչ պաշտոնական կարգով: «Սպառողի համար միեւնույն է: Կարեւորը, որը վճարը գանձվելու է, եւ այն ներառվելու է ապրանքի գնի մեջ: Ավելի լավ չէ՞ վճարել շուկայում, եթե այստեղ բոլոր պայմանները կան եւ վաճառականների եւ գնորդի համար. այստեղ քեզ մարդ ես զգում: Եթե քաղաքային իշխանությունները կարողանան ամբողջ առեւտուրը տեղափոխել շուկա, մենք դրանից միայն կշահենք: Ինձ հետ զրույցում շուկաների տնօրենները ասում են, որ պատրաստ են առեւտրականներից ավելի քիչ գումար վերցնել, քան նրանք վճարում են մայթեզրի մի կտորի համար», - ասաց Պաղոսյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունները հաստատակամ գտնվեն եւ թույլ չտան վերադառնալ փողոցային առեւտրին, հարցն ինքն իրեն կլուծվի: Կարելի է միայն բացառություն անել ձմերուկը. «սանիտարահիգիենիկ համատեքստում նրանք արտաքին ազդեցությունից լավ են պաշտպանված: Իսկ ամռանը առանց դրանց անհնար է»: