Վրաստանի նախագահը եւս մեկ իրավունքից է զրկվել: Նա չի կարող նշանակել Հատուկ իշխանական կապերի գործակալության  պետին:

Համաձայն կառավարության հուլիսի 9-ի որոշման, գործակալության պետի պաշտոնի նշանակումը եւ աշխատանքից ազատումը կապահովի Պետական պահպանության հատուկ ծառայության պետը՝ Վրաստանի վարչապետի հետ համաձայնեցման արդյունքում:

Համաձայն որոշման երրորդ հոդվածի, գործակալության վերահսկողությունը կրկին Պետական պահպանության ծառայությունը կիրականացնի: Այս կարգը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին էր սահմանել 2012թ. խորհդարանական ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ վերահսկողությունը Ներքին գործերի նախարարության իրավասության տակ էր, հաղորդում է  Վրաստան Online-ը:

2012թ. որոշման համաձայն, գործակալությունը ղեկավարում էր պետը, ում նշանակում էր այդ պաշտոնին կամ ազատում աշխատանքից Վրաստանի նախագահը Պետական հատուկ պահպանության ծառայության պետի ներկայացմամբ:

Հատուկ կապերի գործակալությունը պարտավոր է պահպանել պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: