Թայվանն անօդաչու սարքեր է օգտագործելու՝ Չինաստանի տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու համար: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Միջազգային իրավունքի տեսանկյունից Թայվանի կղզին համարվում է Չինաստանի ժողովրդական հանրապետության մի մասը, սակայն փաստացի 1949 թվականից ղեկավարվում է վարչակազմի կողմից, որը չի ճանաչում Պեկինի իշխանությունը: ՉԺՀ-ն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ գործադրել՝ կղզու վրա իր իշխանությունը վերականգնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարտին Թայվանը բանակը համալրել է 32 անօդաչու թռչող սարքով, որը մշակվել է կղզու Գիտության եւ տեխնոլոգիայի Չժունշանական ինստիտուտի կողմից:
«Հիմա մենք կարող ենք արդյունավետորեն հետեւել հարավ-արեւելյան ափին չինական զորքերի տեղաշարժմանը»,- հայտարարել է պաշտպանության նախարարության սպան:
Գործողությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԱՄՆ-ի մոտ, որը սեփական ռազմավարական անօդաչու սարքերն է օգտագործում ՉԺՀ-ի մասին ռազմական տեղեկատվություն հավաքելու համար: Թայվանի պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
Չինաստանի եւ Թայվանի միջեւ վերջին տարիներին լրտեսական մի քանի սկանդալ է հրահրվել: 2011 թվականին Չինաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտվեց բանակի գեներալ եւ գաղտնի ծառայության բաժնի ղեկավար Լո Սյանչժեն:





























