Իտալիային կասկածում են Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների արգելափակման մեջ, գրում է The Financial Times-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագետներին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը պաշտոնապես հայտարարել էր Ուկրաինայի իրադարությունների հետ կապված 11 ֆիզիկական անձանց պատժամիջոցային ցանկի մեջ ներառելու մասին: Աղբյուրի խոսքով՝ «առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ իտալացիները պատրաստվում են ծայրահեղ դիրք զբաղեցնել»:

Թերթը հիշեցնում է, որ ինչպես գերմանական, այնպես էլ իտալական ընկերությունների եւ Ռուսաստանի միջեւ հին կապեր կան: Մոսկվայի դեմ ավելի խիստ միջոցառումներ կիրառել ցանկացող եվրոպացի դիվանագետներն Հռոմին մեղադրում են իտալական բիզնեսի շահերով առաջնորդվելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հայտնի իտալացի պետպաշտոնյաները հերքում են նման հայտարարությունները, նշում է պարբերականը: Աղբյուրներից մեկը հաստատում է, որ անցյալ ուրբաթ Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցին այս հարցի շուրջ զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ հայտարարել, որ իտալական տեսակետը համընկնում է Բերլինի եւ Փարիզի տեսակետների հետ:

«Երեք ժամ տեւած բանակցություններից հետո մենք միաձայն, ուշադրություն դարձրեք «միաձայն» բառի վրա, մենք համաձայնել ենք պատժամիջոցային ցանկում 11 անունների ներառման շուրջ», - իր հերթին ասել է ԵՄ-ում Իտալիայի դեսպան Սթեֆանո Սանինոն: