Աշդոդ քաղաքի վրա իսրայելական զինվորները ոչնչացրել են պաղեստինյան անօդաչու թռչող սարք, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Jerusalem Post-ին: 

«Պատրիոտ» հրթիռին հաջողվել է Գազայի հատվածից դուրս թողնված թռչող սարքը: Անօդաչու սարքի մնացորդները ընկել են Միջերկրական ծովի ափերին:

Իսրայելի ոստիկանությունը հաղորդել է, որ հաջողվել է խուսափել զոհերից ու վերավորներից:

Բացի այդ, հաղորդվում է, որ 20-ամյա պաղեստինցի է զոհվել Հորդանան գետի արեւմտյան ափին: Երիտասարդը վիրավորվել է Խեւրոն քաղաքի մոտ իսրայելցիների հրաձգության հետեւանքով եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Առավոտից շրջանում դաժան բախումներ են բռնկվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը արդեն 7-րդն օրն է, շարունակում է «Պաշտպանության սահման» գործողությունը Գազայի հատվածում ահաբեկչական ենթակառուցվածքը ճնշելու նպատակով: Դրա արդյունքում ավելի քան 140 պաղեստինցի է զոհվել, տարբեր աստիճանի վնասվածքներով 1000-ից ավելի վիրավորներ գտնվում են հիվանդանցներում: Պաղեստինյան կողմի հաստատմամբ, տուժածների մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են:

Հուլիսի 12-ին, իսրայելական գործողության հետ միաժամանակ, Գազայի հատվածում ոստիկանության պետ, ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Իսամ ալ-Բատշայի տան ավիահարվածի հետեւանքով բժշկական ծառայությունները հաստատել են 15 մարդու մահվան փաստը: