Իսրայելը համաձայնել է ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն առաջարկել էր Եգիպտոսը:

Այս պահին հայտնի չէ պաղեստինյան խմբավորման պատասխանը:

Ավելի վաղ Եգիպտոսը առաջարկել էր հուլիսի 15-ի ժ. 10.00-ից դադարեցնել կրակը Պաղեստինում:

Նշվում է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ի մարտական թեւը մերժել է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի պայմանագիրը՝ քանի դեռ հրադադարի լիարժեք համաձայնագիր չի ստորագրվել: Սակայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ չեն հրաժարվում փաստաթղթի ստորագրումից, միայն ցանկանում են քննարկել պայմանները:

ԱՄՆ-ն եւս հավանություն էր տվել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի մասին եգիպտոսի նախաձեռնությանը:

Ըստ Պաղեստինի իշխանությունների՝ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի փոխադարձ հարվածներից զոհվել է 189 մարդ, որոնց 75%-ը՝ քաղաքացիական անձինք: