Մեկնարկել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը, որի միջոցով ֆեյսբուքի եւ թվիթերի օգտատերերին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում հարցեր ուղղել նրան, որոնց նա կպատասխանի իր կիսամյակային ասուլիսի շրջանակներում:

Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն նշյալ էջում: Հարցերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 22-ի ժամը 14:00-ն է:

Հարցերը հնարավոր է հղել ֆեյսբուքում ԼՂՀ կառավարության պաշտոնական էջի

https://www.facebook.com/events/662153220534318/?ref=22

եւ թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:

https://twitter.com/A_Beglaryan

Հիշեցնենք, որ առաջին առցանց հարցուպատասխանը կազմակերպվել էր սույն թվականի ապրիլին, որի շրջանակներում Ա. Հարությունյանը պատասխանել է տասնյակ հարցերի: