Ռուս ոստիկանները ձերբակալել են ադրբեջանցի «օրենքով գողին»:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալբերտ Գայդերովը ձերբակալվել է ավազակախմբի կազմակերպիչների հետ միասին, որը հայտարարություններ էր տեղադրում ամենագնացի վաճառքի մասին եւ թալանում գնորդներին:
ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդված 3-րդ հոդվածի «բ» կետով (թալան) քերական գործը հարուցվել էր դեռեւս անցյալ տարվա ապրիլին: Հանցագործները համացանցում թանկարժեք ամենագնացը գերցածր գնով վաճառելու մասին հայտարարություններ էին տեղադրել եւ թալանել բոլոր դիմողներին: Ձերբակալության ժամանակ քննությունը հաշվի է առել, որ Գեյդերովը Ադրբեջանի քաղաքացի է, ընդ որում նա ՌԴ տարածքում ապօրինի է գտնվում, ինչպես նաեւ այլ ազգանվանմամբ փաստաթղթեր է օգտագործել:
Իրավապահների տվյալներով՝ Ալբերտ Գեյդերովը հանցավոր աշխարհում հայտնի է որպես Բոց Ալիկ, «օրենքով գող» է եւ անցյալ տարի սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասանի) խմբի անդամ:





























