Ամերիկյան հետազոտական Pew կենտրոնը Վաշինգտոնում հուլիսի 14-ին հրապարակել է անցկացված հարցման արդյունքները, ըստ որի, եթե նախորդ տարի Բարաք Օբամայի քաղաքականությանը վստահում էր գերմանացիների 88 տոկոսը, ապա այժմ ցուցանիշն ընդամենը 71 տոկոս է կազմում:  2009թ. սկզբին, երբ Օբաման նոր էր իշխանության եկել, նրան վստահում էր Գերմանիայի բնակչության  93 տոկոսը, հայտնում է Agence France-Presse-ը:

Pew-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Գերմանիայում լրտեսական սկանդալից հետո տուժել է նաեւ ԱՄՆ-ի վարկանիշն ընդհանուր առմամբ: Այժմ այդ երկրի հանդեպ դրական վերաբերմունք ունեն պատասխանողների 51 տոկոսը միայն: Հինգ տարի առաջ այդ ցուցանիշը 64 տոկոս էր, իսկ Իրաքում պատերազմ սկսելուց առաջ՝ 78 տոկոս:

Եվրոպական մի շարք այլ երկրներում ԱՄՆ-ի հանդեպ ավելի բարյացակամ են տրամադրված: Իսկ ահա Ռուսաստանում ԱՄՆ-ի վարկանիշը կտրուկ իջել է: Միայն 15 տոկոսն է համակրում ԱՄՆ-ին եւ վստահում Օբամային: Pew-ի փորձագետները դա պայմանավորում են ուկրաինական ճգնաժամով, հայտնում է   Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: