Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար, Եվրամիության հետեւողական հակառակորդ, պահպանողական Ֆիլիպ Հեմոնդը նշանակվել է այդ երկրի ԱԳ նախարար, այդ պաշտոնում փոխարինելով Ուիլյամ Հեյգին: Այս մասին Twitter-ի պաշտոնական հաշվում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հեյգը, ամեն դեպքում մինչեւ 2015-ի մայիս կմնա կառավարությունում որպես Համայնքների պալատի առաջնորդ:
Քաղաքական գործիչը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը 2010-ի մայիսից:

Հեյգի հրաժարականը կառավարությունում վարչապետի կողմից կատարվող փոփոխությունների մի մասն է դարձել: