ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի հետ հաջող համագործակցություն է ակնկալում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք զգում ենք ձեր ուշադրությունը ռուս-չինական հարաբերությունների զարգացման նկատմամբ, եւ բոլոր ծրագրերը, ես վտահ եմ, կիրականցվեն, ինչը մեր հարաբերությունները ավելի բարձր մակարդակի վրա կկանգնեցնեն», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ ռուս-չինական հարաբերությունները թափ են հավաքում գործնականում բոլոր ուղղություններով:





























