Ռուսները շարունակում են առաջ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանին, «Ամերիկայի ձայնի» թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
«Մեր ներկայիս գնահատումներով, ներկայումս սահմանի մոտ 10-12 հազար զինվորական են գտնվում: Հունիսի կեսերին նրանց թիվը հազարից պակաս էր, սակայն դրանից հետո ռուսները կրկին սկսել են ավելացնել սահմանին իրենց զորքերի թվաքանակը: Միայն անցյալ շաբաթ մենք նկատել ենք, որ սահմանամերձ շրջաններ են ժամանել մի քանի ստորաբաժանումներ»:
ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է. «Սահմանին առաջ են քաշվում ամենատարբեր ուժեր եւ միջոցներ, այդ թվում եւ՝ հետեւազոր, տանկեր եւ այլ տեխնիկա, հրետանի, թիկնազորային ապահովման եւ մատակարարման ստորաբաժանումներ, այդ թվում անձնական կազմը եւ տեխնիկան, ինչպես նաեւ հատուկ նշանակության ուժեր»:





























