Իրանը կարող է համաձայնել հարստացման ծրագրի ներկայիս մակարդակը 3-7 տարով սառեցնել: Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը The New York Times թերթին տված հարցազրույցին:

«Ես կփորձեմ պնդել այն տեսակետը, ըստ որի մենք կարող են պահպանել հարստացման այսօրվա ծավալները», - հաղորդել է Զարիֆը:

Նախարարի խոսքով՝ Թեհրանը պատրաստ է այսպիի քայլ դիմել՝ (սառեցման) որպես պատասխան քայլմիջազգային պատժամիջոցների աստիճանական հանման պայմանով:

Ընդ որում, Իրանը շարունակում պնդել, որ համաձայնության գործողության ժամկետը լրանալուց հետո Իրանը կարող է ցանկացած հարստացնող ծրագիր ունենալ, որը համապատասխանում է ատոմային զենքի չտարծման մասին պայմանագրի պահանջներին, հաղորդում է  «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: