Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի Գազայի հատվածում հարձակումը, եթե ՀԱՄԱՍ-ը չընդունի Եգիպտոսի  առաջարկած հրադադարը, հայտնում է Associated Press-ը:

«Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Եգիպտոսի առաջարկը եւ Գազայի հատվածից հրթիռակոծությունը չդադարի, իսկ ամենայն հավանականությամբ այդպես էլ լինելու է, ապա մենք պատրաստ ենք շարունակել եւ ուժեղացնել մեր գործողությունը», - ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը մերժել է: