Ուկրաինայի խոշորագույն «ՊրիվատԲանկ»-ը որոշում է ընդունել Դոնեցկի եւ Լուգանսկի բնակիչների պարտքերը  դուրս գրելու վերաբերյալ, հայտնում է բանկի կայքը:

«Մենք դուրս ենք գրում Ուկրաինայի արեւելքի մեր հաճախորդների բոլոր տուգանքները, որոնք, փաստորեն,  գտնվելով  ռազմական գործողությունների գոտում, չէին կարող ժամանակին մարել իրենց վարկերը, - նշում է մամուլի ծառայությունը:

Տուգանքները դուրս գրելու դիմում կարելի է ներկայացնել  Ուկրաինայի արեւելքի բանկի ցանկացած մասնաճյուղ:

«Հայտարարությունները բանկի կողմից կուսումնասիրվեն որքան հնարավոր է արագ»,- պարզաբանել են «ՊրիվատԲանկում»:

«ՊրիվատԲանկը» մտնում է օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու «Պրիվատ» ֆինանսական  խմբի մեջ: