ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրտեսական սկանդալից հետո առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել:
Հուլիսի 2-ին հայտնի էր դարձել Միացյալ նահանգների օգտին լրտեսող Գերմանիայի արտաքին հետախուզության աշխատակցի կալանավորման մասին, որից հետո Մերկելը հայտարարել էր, որ այս միջադեպը կարող է խզել երկու երկրների միջեւ վստահությունը:
Հուլիսի 16-ի գիշերը Օբաման կանցլերին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը ձգտում է բարելավել Գերմանիայի հետ համագործակցությունը գաղտնի ծառայությունների, այդ թվում եւ՝ հետախուզության մակարդակով:
Անգելա Մերկելն, իր հերթին, կրկնել է, որ «դաշնակցին լրտեսելը ժամանակի անիմաստ վատնում է»:





























