Աջ սեկտորի ղեկավար Դմիտրի Յարոշը հայտարարել է Ուկրաինական կամավորական կորպուսի ստեղծման մասին, որի նպատակը արեւելքում ռուսամետ ակտիվիստների դեմ պայքարն է՝ պետական ուժային կառույցների համակարգմամբ: Այդ մասին Յարոշը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հենց այս նպատակով է ստեղծվել «աջ սեկտորի» Ուկրաինական կամավորական կորպուսը: Ռազմական ստորաբաժանումներ, ուսումնական կենտրոն, հավաքագրման կետեր՝ այսպիսին է այժմ կորպուսի կառուցվածքը: Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են աջ սեկտոր ուժային դաշինքի մարտիկներ, այսուհետ անցնում են Կորպուսի հրամանատարության տակ: Ուժային կառույցների այն ներկայացուցիչները, ովքեր չեն ընդգրկվի  Կորպուսի ռազմական կամ տարածքային կառույցներում, կհամարվի, որ ոչ մի կապ չունի «Աջ սեկտորի» հետ: Իմ հրամանով Կորպուսի հրամանատար է նշանակվել Անդրեյ Ստեմպիցկին եւ Կորպուսի շտաբի պետ է նշանակվել Վալերի Վորոնովը», - գրել է Դմիտրի Յարոշը: 

Յարոշը նաեւ կուսակիցներին կոչ է արել ժամանակավորապես թողնել քաղաքականությունը եւ կենտրոնացնել բոլոր ջանքերը «ահաբեկիչների եւ անջատողականների» դեպ պայքարում, հաղորդում է UNN-ը: