Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է Կուբայի Լուրդես քաղաքում հետախուզական կենտրոն Ռուսաստանի վերադարձի մասին լուրերը: Լատինամերիկյան երկրներ կատարած շրջագայությանը նվիրված ասուլիսում Պուտինը, պատասխանելով հետախուզական կենտրոնի մասին հարցին, հայտարարել է. «Դա ճիշտ չէ, մենք այդ հարցը չենք քննարկել», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Մենք ունակ ենք լուծել պաշտպանունակության ոլորտի խնդիրներն՝ առանց այդ բաղադրիչի: Մենք մեր բարեկամների հետ պայմանավորվածության համաձայն, այդ կենտրոնի աշխատանքը դադարեցրել ենք եւ այն վերականգնելու պլաններ չունենք»,-ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» հայտնել էր, որ Լուրդեսի ռադիոտեղորոշիչ կենտրոնը վերադառնում է Ռուսաստանի օգտագործմանը: Այդ հետախուզական կենտրոնից Մոսկվան հրաժարվել է 2001 թվականին: Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ կենտրոնի շնորհիվ Ռուսաստանը ԱՄՆ-ից մոտ 75 տոկոս տեղեկատվություն էր ստանում: