Եվրոպական խորհուրդը գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում ընդգծել է ԵՄ-ի, ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ գազամատակարարման վերաբերյալ եռակողմ բանակցությունների կարեւորությունը:

«Եվրոպական խորհուրդն ընդգծում է ԵՄ-ի հակվածությունը եռակողմ բանակցություններին՝ ՌԴ-ից Ուկրաինա գազամատակարարման հարցով, եւ բարձր է գնահատում Եվրահանձնաժողովի ջանքերն այդ կապակցությամբ:

Արագ համաձայնության ձեռքբերումը կարեւոր նշանակություն ունի Ուկրաինայի տնտեսության կայունացման եւ Ուկրաինայի տարածքով գազամատակարարման եւ տարանցման անվտանգության ապահովման համար», — ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, ԵՄ 28 երկրների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը ՌԴ-ի  նկատմամբ նոր պատժամիջոցներ է համաձայնեցրել, սակայն հատվածական առեւտրատնտեսական սահմանափակումներ չի կիրառել: