Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծում է, որ ռուսական պաշտպանական ձեռնարկումների դեմ ուղղված պատժամիջոցների նոր փաթեթը հակասում է օրենքին: Այդ մասին նա գրել է թվիթերի իր էջում:
«Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի առաջավոր ձեռնարկությունների դեմ ներդրված պատժամիջոցները անօրինական են եւ վկայում են միայն սպառազինությունների շուկայում անազնիվ մրցակցության մասին: Այսպես, թե այնպես, ամերիկացիները այլեւս չեն կարող կանգնեցնել Ռուսաստանի բանակի եւ նավատորմի վերազինումը եւ չեն կարող խաթարել մեր պաշտպանության արտահանման ներուժը», - ասվում է հաղորդագրությունում:
Նախօրեին ԱՄՆ իշխանությունները խստացրել են ռուսական ընկերությունների եւ պետպատշոնյաների դեմ պատժամիջոցները՝ պայմանավորված Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձություննով:





























