ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առողջական ոչ մի խնդիր չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե Մոսկվայից վերադառնալուց հետո ԱԺ նախագահի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ տեղափոխվել է հիվանդանոց:
«Դա չի համապատասխանում իրականությանը, Գալուստ Սահակյանը առողջական ոչ մի խնդիր չունի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ԱԺ նախագահն արձակուրդի մեջ է, Գոհար Պողոսյանը պատասխանեց՝ ոչ:
Հիշեցնենք, որ «Հայկական Ժամանակ» թերթը գրել էր, թե Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան ստիպված են եղել տանել Նորքի սրտաբանական հիվանդանոց:





























