ԱՄՆ-ի կոնգրեսը երկու ընթերցումներով ընդունել է Ռուսաստանի ագրեսիայի կանխման մասին օրինագիծը, ըստ որի՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ կստանան՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու:

Այդ մասին հաղորդում է Еspreso.TV-ը՝ նշելով, որ օրինագիծը փոխանցվել է համապատասխան հանձնաժողով՝ վերջնական ընթերցումներում ընդունելու նախապատրաստության համար:

Պարբերականի տվյալներով՝ նախագիծը ենթադրում է դաշնակցի կարգավիճակի տրամադրում առանց ՆԱՏՕ-ի անդամացկության որոշ ժամանակով, որի ըթնացքում այս երկրներից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի առաջադրած չափանիշներին պաշտպանութան համակարգի կամ պաշտպանական ծառայությունների փոխանցման կամ ներուժային փոխանցման նպատակով:

 «Փաստաթուղթը արգելում է բոլոր դաշնային գերատեսչություններին եւ ստորաբաժանումներին Ռուսաստանի Դաշնության՝ Ղրիմի նկատմամբ  գերիշխանության ճանաչման կամ ՌԴ-ին Ղրիմի ապօրինի բռնակցման ցանկացած այլ աջակցության նպատակով որեւէ գործողություն կատարել»- ավելացրել են լրագրողները: