Հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի ագրեսիան կանխարգելելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ կստանան՝ առանց ՆԱՏՕ մտնելու:
Միաժամանակ, Կոնգրեսը նախագահին առաջարկում է ավելացնել ԱՄՆ-ի ԶՈՒ-ի փոխգործակցությունը Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի եւ Սերբիայի Զինված ուժերի հետ, նաեւ ավելացնել ՆԱՏՕ-ի եւ Նահանգների աջակցությունն այդ երկրների անվտանգության ապահովման գործում:
Էսպրեսո.TV-ի փոխանցմամբ՝ օրինագիծը ԱՄՆ-ի պետքարտուղարին առաջարկում է նախկին ԽՍՀՄ պետություններում զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, ազատ մամուլը, քաղաքական եւ ոչ կառավարական կազմակերպությունները եւ ակտիվացնել դրանց հետ մշակութային եւ կրթական փոխանակումները:
Հիշեցնենք, հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն խստացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները:
Լրատվամիջոցներ. Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ կստանան http://news.am/arm/news/219501.html




























