Ռոմելա Գարաքյանը, չնայած իր ապրած չարչարանքներին, բավական երիտասարդ տեսք ունի:
20-ից քիչ ավել տարեկան հասակում կինը երեք երեխայի հետ միայնակ մնաց:
Ռոմելան ամուսնու՝ Գուրգենի եւ երեք երեխաների հետ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել է 1988թ.-ի դեկտեմբերին: Սպիտակի երկրաշարժի ժամանակ ընտանիքը հայտնվեց էպիկենտրոնում: Գուրգեն Գարաքյանն անհետ կորել է 1994թ.-ի ապրիլի 24-ին Մարտակերտի շրջանում: «Ամուսնուն զորակոչեցին, եւ այլեւս նրան չենք տեսել: Նա արդեն 30 տարեկան էր»,- պատմել է Ռոմելա Գարաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Ամուսնուս հարազատները հրաժարվեցին օգնել՝ երեք երեխաներիս հետ ինձ միայնակ թողնելով բախտի քմահաճույթին»,- նշել է Ռոմելան: Այն ժամանակ դուստրերը 6 եւ 4 տարեկան էին, իսկ որդին՝ 1 տարեկան 8 ամսական:
«Կյանքն առաջ է ընթանքում, պետք է շարունակել ապրել»,- արձանագրում է Ռոմելա Գարաքյանը, ով արդեն 5 թոռնիկի տատիկ է՝ 2 տղա եւ 3 աղջիկ:
Նշենք, որ Հայաստանում ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած է համարվում 200 մարդ:





























