Դոնեցկում մալազիական ինքնաթիռի կործանման հետեւանքով մահացածների մարմինների հետ կապված քոլոր քննչական գործերը Խարկովում կանցկացվեն: Այդ մասին հաղորդել է Խարկովի մարզպետ Իգոր Բալուտան:

«Մենք աշխատում ենք ավիավթարի վայրից մարմինների ընդունման եւ մահացածների հարազատների տեղավորման հարցերով: Հյուրանոցներում արդեն 600 սենյակ են զբաղեցվել մահացածների հարազատների համար, ովքեր այստեղ կգան դիակների ճանաչման կամ այլ գործողությունների համար», - հայտարարել է Բալուտան, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը: Նա պատմել է, որ արդեն վերապատրաստվել են անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների իմացությամբ կամավորներ, ինչպես նաեւ անգլերենի իմացությամբ հոգեբաններ: Դեռեւս տեղեկատվություն չունենք՝ երբ կուղարկվեն առաջին դիակները եւ երբ կժամանեն զոհվածների հարազատները», պարզաբանեց շրջանի ղեկավարը: Հիշեցնոնք, որ կործանված «Բոուինգ 777» օդանավում 298 մարդ է եղել: Ողբերգության հետեւանքով ողջ մնացածներ չկան: