Փրկարար ծառայությունը հուլիսի 26-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մարզադաշտի մոտակայքում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի օժանդակ շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.54-ին, մարվել՝ 19.05-ին:

Այրվել են փայտյա շինության կառուցատարրերը՝ 12 քմ՝ գույքով: