Լիտվայի ԱԳՆ-ը ներկայումս Ռուսաստանի նկատմամբ հնարավոր ազգային պատժամիջոցների փաթեթ է մշակում, որոնք Վիլնյուսը պատրաստ է կիրառել՝ կախված ուկրաինական իրադարձություններից: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարել է բալթյան հանրապետության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը:

«Եթե Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների կիրառման գործընթացը դանդաղի, ապա մենք կկիրառենք այն ազգային մակարդակում», - հայտարարել է նախարարը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նրա տվյալներով, առաջին հերթին, խոսքը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը սատարող ՌԴ քաղաքացիների՝ Լիտվայի մուտքի արգելքի մասին է:

Ազգային պատժամիջոցենրի կիրառման հնարավորության մասին անցյալ շաբաթ հայտնել էր երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:

Սեւ ցուցակի սեւագիրն արդեն պատրաստված է «Հայրենակցական միություն- քրիստոնեական դեմոկրատներ» պատգամավորական կուսակցության երիտասարդական թեւի կողմից: Դրա ներկայացուցիչները մտադիր են Ռուսաստանին «երաժշտական պատերազմ» հայտարարել. նրանք դիմելեն նախագահի, վարչապետին, խորհրդարանի նախագահին եւ արտգործնախարարին՝ կոչ անելով հետեւել Լատվիայի օրինակին եւ «համապատախան քայլեր ձեռնարկել Լիտվային անցանկալի անձանց ցուցակում ընդգրկել  նաեւ ռուսական քարոզչությամբ զբաղվող կատարողներին»: