Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված 37-ամյա Կարինե Դավթյանն արդեն դուրէ գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատույանը:

«Կարիեն Դավթյանն արդեն լավ է, դուրս ենք գրել, այժմ տնային հսկողության տակ է: Իսկ տեսողության մասին դեռ ժամանակը չէ խոսելու համար: Ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա` 1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը: