Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համաձայն է, որ ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցությունները Բելառուսում անցկացվեն:

Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի արդյունքներով:

«Պետությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող մի շարք արդիական հարցեր», նշվում է հաղորդագրության մեջ:

«Ուկրաինային նախագահը դիմել է Բելառուսի ղեկավարին՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերում շահագրգռված բոլոր կողմերի մասնակցությամբ Բելառուսի հանրապետությունը բանակցությունների անցկացման հրապարակ դարձնելու խնդրանքով: Լուկաշենկոն համաձայնվել է նախաձեռնության հետ», - հաղորդում է մամուլի ծառայությունը:

Պորոշենկոյի խոսքով՝ առաջարկվում է քննարկել 2 հարց. Դոնբասում ռուսամետ ակտիվիստների կողմից առեւանգված պատանդների ազատման եւ Մալայզիական ավիաուղիների օդանավի կործանման վայրում միջազգային փորձագետներիի անվտանգ մուտքը ապահովելու խնդիրները: