Փրկարար ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 12.32-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ-2102» մակնիշի 12  ԼԼ 433 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահի հատվածը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: