Հուլիսի 29-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի եւ Արաբկիրի բաժինների ծառայողները Սեւանա լճի լողափերից մեկում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վաղարշակ Խ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (գողություն) մի շարք կետերի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Վաղարշակ Խ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: