Ոստիկանության Կենտրոնականի բաժնում, հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից ուղեւորի` 52.730 դրամի մթերային գնումները գողանալու մասին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ավտոմեքենայի վարորդը 38-ամյա Վարազդատ Ա.-ն է, որը հուլիսի 30-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն: