«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության հուշարձանի պահապանը հուլիսի 29-ին հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ արձանագրել է, որ այրվել  է Իջեւանից  6 կմ հեռավորության վրա գտնվող  /պետ. ցուցիչ ` 10.1.16.1 /  Դանիելի խաչ եկեղեցու դռան մի հատվածը:  Կատարվածի մասին հուշարձանի պահապանը զեկուցել է ՊՄՊ  մարզային ծառայության պետին: Վերջինս էլ չբացառելով  դիտավորության հանգամանքը եւ  նկատի ունենալով, որ հուշարձանի նկատմամբ  իրավախախտում է տեղի ունեցել, հուլիսի 30-ի առավոտյան գրավոր դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժին` միջոցներ ձեռնարկելու  եւ կատարվածի հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն: 

Քննությունն իրականացնող մարմինը վնասի չափը հստակեցնելու նկատառումով կդիմի լիազոր մարմնին: Կձեւավորվի  համապատասխան մասնագիտական հանձնաժողով`  հուշարձանին պատճառված վնասի չափը գնահատելու համար:

Դանիելի խաչ եկեղեցին  /12-14 դդ./  գտնվում է Իջեւանի  գերեզմանոցի մոտ եւ գործող եկեղեցի չէ: