Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին, ժամը 22.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ  Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 73-ամյա Ս. Պ.-ն  հատապտուղ հավաքելու նպատակով գնացել է մոտակա հանդամաս եւ չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Տաշիրի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցներ:

Հրշեջ-փրկարարները Ս. Պ.-ին անվնաս հայտնաբերել են Պրիվոլնոյե գյուղում՝ հարազատների տանը: