Սաուդիան Արաբիայի թագավորական ընտանիքից Էմիր Քհալիդ Բին Սեաիդանն իր 4 կնոջ եւ բազմաթիվ երեխաների հետ ժամանել է Թուրքիայի Բոլու նահանգի 5 աստղանի բուտիկ հյուրանոցներից մեկը եւ 15 օրով վարձակալել ամբողջ հյուրանոցը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բոլուի արգելոցում գտնվող Abant Kosk Otel-ի աշխատակիցները նշել են, որ Սաուդիան Արաբիայի թագավորական ընտանիքից Էմիր Քհալիդ Բին Սեաիդանն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է 15 օրով իրենց մոտ հանգստանալու եւ վարձակալել հյուրանոցի բոլոր համարները։

Հյուրանոցի աշխատակիցներին զարմացրել է այն հանգամանքը, որ չնայած իրենց համարները շքեղ կահավորված են, արաբ շեյխը պահանջել է հյուրանոցի բակում վրան ամրացնել, որից հետո նա ժամանակն անցկացնում է վրանում։

Արաբ շեյխը պահանջել է նաեւ, որ հյուրանոցի սպասարկող անձնակազմում աշխատող տղամարդիկ իր գտնվելու ժամանակ աշխատանքի չգան եւ իրենց սպասարկեն միայն կանայք։