Ռուսաստանի ԱԳՆ դատապարտել է հատուկ պատրաստության եւ ռազմական սարքավորումների՝ Ուկրաինա արտահանման թուլտվության տրամադրման վերականգնման մասին Եվրամիության որոշումը:
Ինչպես հաղորդվում է գերատեսչության գերատեսչությունում, տվյալ որոշումը հակասում է հենց Եվրամիության կողմից ընդունված ռազմական տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության կանոններին: «Ուշադրություն ենք դարձրել, որ Բրյուսելում վերջերս կայացած Եվրամիության նիստի ընթացքում ԵՄ անդամ-երկրների առաջնորդները «կամացուկ» պայմանավորվել են Ուկրաինա զինամթերքի արտահանման սահմանափակումները վերացնելու մասին, ինչը կարող է օգտագործվել ներքին հալածանքների համար: Թույլատրված է նաեւ ռազմական տեխնոլոգիաների ու սարքերի արտահանումը», ասվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ Եվրամիության որոշումը ոչ միայն երկակի ստանդարտների քաղաքականություն է, այլ նաեւ հակասում է հենց Եվրամիության կողմից ընդունված ռազմական տեխնոլոգիաների ու սարքավորումների արտահանման նկատմամբ վերահսկողության կանոններին:





























