Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը խորին մտահոգություն է հայտնել կապված փաստաբան Լեյլա Յունուսի ձերբակալության հետ եւ նրա ամուսին Արիֆի նկատմամբ հետապնդումների հետ:
«Ես կիսեցի իմ մտահոգությունը եւ խնդրեցի հետագա ու ճշտված տվյալներ այս գործի առնչությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում»,- նշվում է Յագլանդի հայտարարության մեջ:
Եվրոպայի Խորհուրդի գլխավոր քարտուղարը սպասում է, որպեսզի Ադրբեջանի դատական մարմինների շարունակվող հետաքննությունն այս երկու անձնանց ենթադրվող գործողությունների առնչությամբ համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին:





























