Բուլղարիայում «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը կշարունակվի միայն Եվրահանձնաժողովի համապատասխան որոշումից հետ, հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Աջակցում եմ գազատարի նախագծի շարունակությանը եվրոպական կանոններով: Սակայն մինչեւ Եվրահանձնաժողովի որոշումը «Հարավային հոսանքի» կառուցումը Բուլղարիայում կսառեցվի», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բուլղարիան հույս ունի շարունակել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը իր տարածքում մի քանի շաբաթ անց, սակայն այժմ սպասում է Եվրահանձնաժողովի համապատասխան որոշմանը, որը դեմ է գազատարի շինարարությանը: