Հայաստանը չի ճանաչում ասորիների ցեղասպանությունը: Այսօր՝ հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի «Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը:
Նրա խոսքով՝ գլխավոր պատճառը Եվրախորհրդարանի կողմից միայն հայերի ցեղասպանության ընդունումն է՝ արհամարհելով ասորիների եւ հույների ցեղասպանության փաստը:
Խոսրոեւը նաեւ նշեց, որ Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները կարող են ստվերում թողնել Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
«Վտանգ կա, որ եթե այժմ ասորիների ցեղասպանությունը բարձր մակարդակում չհնչեցվի, ապա այդ ողբերգական իրադարձությունը մոռացության կմատնվի», - նշեց Խոսրոեւը՝ հավելելով, որ ասորի ժողովուրդը սեփական պետություն չունենալու պատճառով Հայաստանի իշխանությունների աջակցության կարիքն ունի:
Նշենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում մոտ 2,5 մլն ասորի է բնակվում:





























