Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին վստահ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան կարգավորել կոնֆլիկտային իրավիճակը: Այսպես է մեկնաբանել վրացի դիվանագետը երկու հարեւան երկրների միջեւ լարված հարաբերությունները:

«Մեր շահերից չի բխում տարածաշրջանում ունենալ եւս մեկ լարվածության օջախ, սակայն ես վստահ եմ, որ մեր հարեւանները ելք կգտնեն այդ կրիտիկական իրավիճակից: Ես վստահ եմ, որ այս շաբաթավերջին նշանակված հանդիպմանը հաջողություն կգրանցվի»,-նշել է Զալկալիանին, հաղորդում է «Գռուզիա online»-ը: