Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է Արեւմուտքի պատժամիջոցներին պատասխան միջոցներ մշակել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ես արդեն այսօր նման հանձնարարություն եմ ձեւակերպել: Իհարկե, ամեն բան պետք է անել շատ խնամքով, որպեսզի աջակցենք հայրենական արդյունաբերողներին, բայց սպառողներին չվնասենք»,-հայտարարել է Պուտինը Վորոնեժի նահանգապետ Ալեքսեյ Գորդեեւի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ:
Պուտինն ընդգծել է, որ անընդունելի է համարում «տնտեսության վրա քաղաքական գործիքներով ճնշումը»:
«Դրա հետ կապված Ռուսաստանի կառավարությունն արդեն առաջարկել է մի շարք միջոցառումներ՝ ի պատասխան մի շարք երկրների կողմից, այսպես կոչված, պատժամիջոցների»,-ասել է նա:





























